Բոլոր հրապարակումները

Աշխարհի ֆուդ բլոգերները Քամանչայում են

Քամանչայի Սարյան և Թումանյան մասնաճյուղերում հյուրընկալել ենք Շեֆ Ռաշին՝ Սպիտակ տան նախկին շեֆ-խոհարարին, որն ունի 3,5 միլիոն հետևորդ, ինչպես նաև Luke Magro-ին, Vasily Mishlen-ին, David Maluco-ին, Dread Yamada-ին, Kenshi Ryota-ին և Alireza Speed-ին։

Հանդիպումները շարունակվել են նաև Kamancha Factory-ում, որտեղ համախմբվել ենք Restormania- հետ միասին համատեղ կոնտենտ նկարելու, համեր ու տպավորություններ կիսելու և պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար։

Մեզ համար այս հանդիպումները հայկական խոհանոցը նոր մարդկանց ներկայացնելու և դրա շուրջ ջերմ կապեր ստեղծելու հնարավորություն են։ Ուրախ ենք, որ հյուրերը Հայաստանից իրենց հետ տանելու են նաև Քամանչայի համերն ու հիշողությունները։